«Ալ-Իթթիհադը» 7։1 հաշվով հաղթեց «Ալ-Վահդային»․ Բենզեման՝ հեթ-տրիկի հեղինակ

Սաուդյան Արաբիայում կայացավ ազգային առաջնության 3-րդ տուրի հանդիպումը, որում «Ալ-Իթթիհադը» սեփական դաշտում 7։1 հաշվով ջախջախեց «Ալ-Վահդային»։

«Ալ-Իթթիհադի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման։

«Ալ-Իթիհադը» մրցաշրջանը սկսեց երեք անընդմեջ հաղթանակով և ներկայումս գլխավորում է մրցաշարային աղյուսակը։