Պեպ Գվարդիոլա. «Նա անհավանական հարձակողական զենք է»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է իր կարծիքով կենտրոնական հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին, ում մտերիմ ընկերը մահացել է։

«Հիմա Հոլանդը հիանալի մարզավիճակում է։ Ես չհարցրի՝ պատրա՞ստ է խաղադաշտ դուրս գալ։ Եթե ​​Էրլինգը պատրաստ չլիներ, նա ինձ այդ մասին կասեր։

Հոլանդը անհավանական հարձակողական զենք է: Նա պետք է ուժեղ մնա: 90 րոպեի ընթացքում պետք է մոռանալ անձնական կյանքի մասին, եթե ճակատագիրը ապտակի երեսիդ»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է ESPN-ը։