Հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը հաջորդ ամառ կարող է հեռանալ «Բարսելոնայից»։ Ֆուտբոլիստն ունի ամենաբարձր աշխատավարձերից մեկը թիմում, ինչը մտահոգում է «բլաուգրանային» շարունակվող ֆինանսական դժվարությունների ֆոնին։
Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, «Բավարիան» շարունակում է հետաքրքրվել 27-ամյա դե Յոնգի ծառայություններով։ Մյունխենյան թիմում ֆուտբոլիստը կարող է փոխարինել Յոզուա Կիմիխին։
Ֆրենկի դե Յոնգի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 70 միլիոն եվրո։