Միկել Արտետա․ «Մենք շատերին ուրախացնելու և հպարտացնելու ուժ ունենք»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի՝ «Թոթենհեմի» հետ արտագնա խաղում տարած հաղթանակը (1։0)։

«Մենք շատերին ուրախացնելու և հպարտացնելու ուժ ունենք: Այսօր մենք հաստատ տոնեցինք՝ հաշվի առնելով, որ սա մեր երրորդ արտագնա հաղթանակն էր այստեղ անընդմեջ։ Դա շատ բան է նշանակում։

Կարծում եմ, որ մենք պետք է շատ բաներ ճիշտ անենք այս առաջնությունում այս արդյունքներին հասնելու համար։ Հիանալի է, ես սիրում եմ հաղթել։ Հատկապես, երբ ուրիշներին իսկապես հպարտ ու երջանիկ ես դարձնում»,- Արտետայի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։

Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Արսենալը» երկրորդ տեղում է։