ՈւԵՖԱ-ն կարող է Անգլիային արգելել մասնակցել EURO-2028-ին

Ինչպես հայտնում է BBC-ն, ՈւԵՖԱ-ն կարող է Անգլիային արգելել մասնակցել 2028 թվականի Եվրոպայի առաջնությանը։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել էր, որ մտադիր է ստեղծել հատուկ վերահսկիչ մարմին՝ ֆուտբոլային ակումբների պաշտպանության և ֆինանսական կայունության ամրապնդման համար։

ՈՒԵՖԱ-ի կանոններն արգելում են կառավարության միջամտությունը ֆուտբոլի ֆեդերացիաների գործերին։ Այս կապակցությամբ ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդոր Թեոդորիդիսը դիմում է հղել Մեծ Բրիտանիայի մշակույթի, լրատվամիջոցների և սպորտի նախարար Լիզա Լենդիին, որում նա հիշեցրել է այս արգելքը։

Եթե ​​միջազգային կազմակերպության կանոններն անտեսվեն, Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան կարող է հեռացվել ՈւԵՖԱ-ից։

EURO-2028-ը կհյուրընկալեն Մեծ Բրիտանիան և Իռլանդիան։