«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Լա Լիգայում «Ժիրոնայի» նկատմամբ տարած հաղթանակը (4:1):
«Շատ ծանր խաղ էր: «Ժիրոնան» շատ լավ էր խաղում: Մենք հիանալի մեկնարկեցինք, և կարծում եմ, որ արժանի էինք հաղթանակի:
Մենք շատ քրտնաջան մարզվեցինք և լավ պատրաստվեցինք յուրաքանչյուր խաղի։ Պետք է քայլ առ քայլ, խաղ առ խաղ գնալ և հասնել հաղթանակների։
Մենք լավ մարզավիճակում ենք և պետք է շարունակենք նույն ոգով։ Մենք չենք կարող կանգ առնել»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Նշենք, որ կատալոնական ակումբի համար այս հաղթանակն առաջնությունում 5-րդ անընդմեջն էր։