LA LIGA. Լամին Յամալի դուբլը օգնեց «Բարսելոնային» հաղթել «Ժիրոնային» 🎥

Լա Լիգայի 5-րդ տուրի խաղում «Բարսելոնան» հաղթեց «Ժիրոնային»։ Սեպտեմբերի 15-ին Ժիրոնայում կայացած հանդիպումն ավարտվել է 4։1 հաշվով՝ հօգուտ հյուրերի։

Հաղթողների կազմում դուբլի հեղինակ դարձավ Լամին Յամալը, եւս մեկական գոլ խփեցին Դանի Օլմոն ու Պեդրին։ Տանտերերը պատասխանեցին Քրիստիան Ստուանիի գոլով։ Խաղի վերջում ուղիղ կարմիր քարտ ստացավ Ֆերան Տորեսը կոպիտ խախտում թույլ տալու պատճառով:

«Բարսելոնան» մրցաշրջանի սկզբում 15 հնարավորից վաստակեց 15 միավոր և գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Ժիրոնան» ունի 7 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը առաջնությունում: