Բրահիմ Դիասը, ամենայն հավանականությամբ, երկար ժամանակ բաց կթողնի «Սոսյեդադի» դեմ խաղում վնասվածք ստանալուց հետո:
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը մկանային վնասվածք է ստացել Լա Լիգայի 5-րդ տուրում (2:0) և փոխարինվել 1-ին խաղակեսում։
Ինչպես հայտնում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը, Բրահիմի մոտ ախտորոշվել է աջ ազդրի մկանի վնասվածք։
Լրագրող Արանչա Ռոդրիգեսը նշում է, որ կիսապաշտպանի վերականգնման ժամկետը կարող է լինել մոտ երեք ամիս։ Տեղեկությունը հաստատում է նաեւ Խոսե Լուիս Սանչեսը։