Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է «Ոսկե Գնդակի» մասին։
«Ո՞վ պետք է ստանա մրցանակը։ Սա հետաքրքիր հարց է։ Շատ հիանալի ֆուտբոլիստներ կան, բայց ես չեմ ցանկանում հրապարակայնորեն խոսել այս մասին։ Սա իմ գործը չէ»,- մասնագետի խոսքերն է փոխանցում Marca թերթը։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ հեղինակավոր անհատական մրցանակի ֆավորիտներն են բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը և իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էրնանդեսը։ «Ոսկե Գնդակի» հանձնման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի վերջին։