Ջեյդոն Սանչոն խոսել է «Չելսիում» իր նորամուտի մասին

Լոնդոնի «Չելսիի» վինգեր Ջեյդոն Սանչոն մեկնաբանել է իր նորամուտը «թոշակառուների» կազմում Պրեմիեր Լիգայի չորրորդ տուրի «Բորնմութի» դեմ խաղում։ Կապույտները Քրիստոֆեր Նկունկուի գոլի շնորհիվ հաղթեցին 1-0 հաշվով։

««Չելսիում» իմ նորամուտը անհավատալի զգացողություն է: Ես շնորհակալ եմ, որ կարող եմ խաղալ: Մենք լավ հանդես եկանք և երեք միավոր վաստակեցինք։ Ես շատ աշխատեցի այս հնարավորությունը ստանալու համար: Ես այստեղ ինձ հարմարավետ եմ զգում»,- անգլիացու խոսքերն է փոխանցում BBC-ն։

Հիշեցնենք, որ «Չելսին» Սանչոյին վարձակալել էր «Մանչեսթեր Յունայթեդից» մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը։