Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է խաղալ ԱՄՆ-ում։ 38-ամյա ֆուտբոլիստն ունի կարիերան MLS-ում շարունակելու տարբերակ։
Ինչպես հայտնում է Todofichajes-ի էջերը, փորձառու ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է «Սան Դիեգոն»։ Սերխիոն ամերիկյան թիմի շարքերը կարող է համալրել այս տարվա վերջին։ Ռամոսը կարող է երկու տարվա պայմանագիր ստորագրել՝ խաղալու մինչև 40 տարեկանը և ավարտել ֆուտբոլը։
Անցած մրցաշրջանում պաշտպանը խաղում էր Իսպանիայի առաջնությունում՝ «Սևիլիայի» կազմում։ Սերխիոն մասնակցել է Լա Լիգայի 28 հանդիպման, որոնցում խփել է երեք գոլ, ստացել յոթ դեղին քարտ և մեկ անգամ հեռացվել խաղադաշտից։