Այսպիսով, գլխավոր մարզիչը որոշել է թիմին պարգեւատրել Խորվաթիայի առաջնությունում Զագրեբի «Դինամոյի» նկատմամբ տարած հաղթանակի համար (1:0): Հանդիպման արդյունքներով «Հայդուկը» շրջանցեց «Դինամոյին» (13 միավոր) և զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղը՝ վաստակելով 14 միավոր։
Ըստ 24sata-ի՝ պատվիրվել է ընդհանուր առմամբ 30-35 հեռախոս՝ յուրաքանչյուրը մոտ 1100 եվրո արժողությամբ, որոնց դիմաց Գատուզոն վճարել մոտավորապես 40000 եվրո։
Նշվում է, որ իտալացին բազմիցս ասել է, որ բավականաչափ վաստակում է և մարզչական գործունեությամբ է զբաղվում ոչ թե փողի, այլ ֆուտբոլի հանդեպ ունեցած կրքի պատճառով։ «Միլանի» նախկին ֆուտբոլիստն ու մարզիչը նախատեսում էին ավելի վաղ նվերներ տալ ֆուտբոլիստներին, սակայն նախկին արդյունքները միշտ չէ, որ արդարացրել են նրա սպասելիքները։