«Մադրիդն իմ քաղաքն է». Ռոդրին խոսել է «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան, Իսպանիայի հավաքականի հետ Եվրոպայի չեմպիոն Ռոդրին պատասխանել է Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին հարցին։

«Ես շատ երջանիկ եմ Անգլիայում: Ես խաղում եմ աշխարհի լավագույն ակումբներից մեկում։ Ես երեք տարվա պայմանագիր ունեմ, և երբ ժամանակը գա, կմտածեմ այդ մասին։

Իսպանիան իմ երկիրն է, իսկ Մադրիդը՝ իմ քաղաքը։ Ի վերջո, դուք երջանիկ եք, երբ վստահ եք ձեր որոշման մեջ: Եթե ​​վերադառնամ Իսպանիա, ապա պետք է վստահ լինեմ իմ քայլին»,- հայտարարել է Ռոդրին։

Ռոդրին ծնվել է Մադրիդում և խաղացել է տեղի «Ատլետիկո Մադրիդում» երիտասարդական և պրոֆեսիոնալ մակարդակներում: