Իտալիայի հավաքականում Եվրոպայի չեմպիոն Ջորջիո Կյելինին խաղային կարիերան ավարտելուց հետո վերադարձել է «Յուվենտուս»։
Թուրինյան ակումբը հայտարարել է 40-ամյա նախկին ֆուտբոլիստին ֆուտբոլային կազմակերպությունների հետ կապերի ղեկավարի պաշտոնում նշանակելու մասին։
Կյելինին ավարտել է կարիերան 2023 թվականի դեկտեմբերին։ Նրա վերջին թիմը «Լոս Անջելեսն» էր:
Կյելինին «Յուվենտուսում» խաղացել է 2005-2022 թվականներին՝ թուրինյան թիմի հետ նվաճելով 20 տիտղոս։