Կենտրոնական պաշտպան Քրիս Սմոլինգը անհաջող նորամուտը նշեց «Ալ-Ֆեյհայի» կազմում։
Սաուդյան ակումբի կազմում Պրո լիգայի 3-րդ տուրի «Ալ-Ռաեդի» դեմ իր առաջին խաղում անգլիացին 6-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ, իսկ 55-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտ ստացավ։ Նրա թիմը պարտվել է 0։5 հաշվով։
Սմոլինգը սեպտեմբերի 2-ին «Ռոմայից» միացավ «Ալ-Ֆեյհային»: Նախկինում ֆուտբոլիստը 10 տարի հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում»: