Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի խաղում «Չելսին» հաղթեց «Բորնմութին»։
Հանդիպումը կայացավ «Վիտալիտե Արենայում» և ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։
Այս խաղում գլխավոր մրցավարը ֆուտբոլիստներին ցույց տվեց 14 դեղին քարտ։
Opta-ի փոխանցմամբ՝ սա Պրեմիեր Լիգայի նոր ռեկորդ է։
«Բորնմութի» ֆուտբոլիստները ստացել են 6 դեղին քարտ, իսկ «Չելսիի» ֆուտբոլիստները՝ 8: