Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 14-ին, տեղի ունեցավ Բունդեսլիգայի 3-րդ տուրի «Հոլշտայն» – «Բավարիա» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է մյունխենյան թիմի հաղթանակով՝ 6։1 հաշվով։
«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը դարձել է հեթ-տրիկի հեղինակ և կատարել մեկ գոլային փոխանցում։
Այսպիսով, Քեյնը Բունդեսլիգայում ամենաարագը վաստակեց 50 միավոր (գոլ+ գոլային փոխանցում)։ Դրա համար նրան անհրաժեշտ էր 35 հանդիպում։
Նախորդ ռեկորդը պատկանում էր Էրլինգ Հոլանդին, ով այս արդյունքին հասել է 44 խաղում։