«Չելսին» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է հարձակվողի հեռանալու մասին:
Դավիդ Դատրո Ֆոֆանան տեղափոխվեց «Գյոզտեպե»: 21-ամյա կոտդիվուարցին թուրքական ակումբ է տեղափոխվել վարձավճարով։ Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։
Դավիդ Դատրո Ֆոֆանան «Չելսիին» միացել է 2023 թվականի սկզբին։ Հարձակվողը լոնդոնյան ակումբի առաջին թիմի կազմում անցկացրել է չորս հանդիպում, որոնցում արդյունավետ չի եղել