PREMIER LEAGUE. «Մանչեսթեր Սիթին» հաղթեց, «Լիվերպուլը» անակնկալ պարտվեց 🎥

Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական մարզադաշտում հաղթեց «Բրենտֆորդին»։

«Քաղաքայինները» գոլ բաց թողեցին 1-ին րոպեին. հյուրերի հարձակվող Յոան Վիսան գոլի հեղինակ դարձավ: Սակայն հետո «Մանչեսթեր Սիթին» շրջեց խաղը. հարձակվող Էրլինգ Հոլանդը դուբլի հեղինակ դարձավ:

Նորվեգացին Պրեմիեր Լիգայի 4 խաղում արդեն 9 գոլ ունի։ Վերջնական հաշիվը 2:1 էր՝ Խոսեպ Գվարդիոլայի թիմի կամային հաղթանակը: