«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան պատմել է, թե ինչի մասին է զրուցել ֆուտբոլիստներ Ջեյդոն Սանչոյի և Ժոաու Ֆելիշի հետ լոնդոնյան ակումբ տեղափոխվելուց առաջ։
«Ես խոսել եմ Սանչոյի և Ֆելիշի հետ մինչ նրանք միացել են թիմին: Ես նրանց ասացի. «Եթե դուք գաք այստեղ և շատ չաշխատեք, չեք լինի թիմի մաս»: Այս ուղերձը նրանց համար պարզ էր դեռևս «Չելսի» տեղափոխվելուց առաջ»,- Մարեսկայի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Սանչոն «Չելսի» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից» անցած ամառ վարձավճարով: Ֆելիշին ձեռք են բերել Մադրիդի «Ատլետիկոյից» նախորդ ամառ։