«Ռեալը» հունվարի 1-ին կհայտարարի նոր տրանսֆերի մասին

Մադրիդի «Ռեալին» ոգևորում է այն փաստը, որ Մյունխենի «Բավարիայի» ձախ պաշտպան Ալֆոնսո Դևիսը մերժել է մյունխենյան ակումբի բոլոր առաջարկները՝ երկարաձգելու պայմանագիրը, որն ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Այս մասին հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ 2025 թվականի հունվարի 1-ին իսպանական գրանդը կկարողանա պայմանագիր կնքել կանադացի ֆուտբոլիստի հետ, ինչպես նախապես պայմանավորվել էին։

Մադրիդի «Ռեալի» ներկայիս փիլիսոփայությունը ոչ թե ակումբների հետ բանակցությունների մեջ մտնելն է, այլ անմիջականորեն շփվել ֆուտբոլիստների հետ, որոնցով հետաքրքրված է: