Կիլիան Մբապպեն 22 օրվա ընթացքում կարող է մասնակցել «Ռեալի» 7 հանդիպման

Կիլիան Մբապպեն կարող է մասնակցել Մադրիդի «Ռեալի» հաջորդ 7 հանդիպումներին։

Հոկտեմբերյան միջազգային ընդմիջումից առաջ Մադրիդը Լա Լիգայում և Չեմպիոնների Լիգայում 22 օրվա ընթացքում կհանդիպի «Սոսյեդադի», «Շտուտգարտի», «Էսպանյոլի», «Ալավեսի», «Ատլետիկո Մադրիդի», «Լիլի» և «Վիլյառեալի» հետ։

Ինչպես հայտնում է As-ը, Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Մբապպեի մասնակցությամբ ռոտացիա է ծրագրում «Էսպանյոլի» և «Ալավեսի» դեմ խաղերում, և հարձակվողն ինքը ակնկալում է որոշ խաղերում փոխարինման դուրս գալ։

Լա Լիգայի մրցաշրջանի 4 հանդիպումներում ֆրանսիացին դարձել է 2 գոլի հեղինակ։