Բելգիայում վախենում են, որ Կևին դե Բրույնեն վաղաժամ կավարտի միջազգային կարիերան

Բելգիայի թագավորական ֆուտբոլային ասոցիացիան (KBVB) մտավախություն ունի, որ կիսապաշտպան Կևին դե Բրույնեն վաղաժամ կավարտի կարիերան ազգային հավաքականում։ Հայտնում է Nieuwsblad-ը։

Մտահոգություններ առաջացան այն բանից հետո, երբ 33-ամյա ֆուտբոլիստը հրապարակավ դժգոհություն հայտնեց Ազգերի Լիգայի 2-րդ տուրի՝ Ֆրանսիայի հետ խաղում (2:0) խաղընկերների ցուցադրած խաղից:

Նշվում է, որ բելգիացիների գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն մտադիր է շտկել իրավիճակը։ Նա նախատեսում է այցելել Դե Բրույնեին, եթե «Մանչեսթեր Սիթիի» օրացույցը թույլ տա, կամ զանգահարել նրան: