Մոհամեդ Սալահի գործակալը պատասխանել է «Լիվերպուլից» հարձակվողի հնարավոր հեռանալու մասին լուրերին

«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահի գործակալ Ռամի Աբբաս Իսան պատասխանել է այն լուրերին, որ ֆուտբոլիստը կարող է հեռանալ ակումբից։

«Բոլոր այս «լրագրողները», որոնք ակնարկում են, որ իրենք «ներքին տեղեկություններ» ունեն Սալահի ապագայի մասին, հայտարարություններ են անում՝ հիմնված բացարձակապես ոչնչի վրա։ «Մոհամեդին մոտ աղբյուրներ» չկան։ Այս գրառումն իսկապես պարզապես ձեզ ասելու համար է, որ նրանք չգիտեն»,- գրել է Աբբաս Իսան սոցիալական ցանցի իր X էջում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ եգիպտացու ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն և «Յուվենտուսը»: