«Բետիսի» կազմում գոլ հեղինակեց Վիտոր Ռոկեն:
19-ամյա հարձակվողը գոլի հեղինակ է դարձել Լա լիգայի «Լեգանեսի» հետ հանդիպման վերջնամասում (2:0)՝ փոխարինման դուրս գալով 62-րդ րոպեին։
Ռոկեի համար սա առաջին արդյունավետ գործողությունն է «Բարսելոնայից» վարձավճարով հեռանալուց հետո: Վիտորն իր 2-րդ հանդիպումն է անցկացնում «Բետիսի» կազմում։