«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոստովանել է, որ շատ է դիտում «Լիվերպուլի» հանդիպումները։
«Երբ ես խաղում եմ Չեմպիոնների Լիգայում անծանոթ թիմի դեմ, ես շատ ավելի շատ եմ դիտում նրանց խաղերը, քան, օրինակ, երբ խաղում եմ «Արսենալի» դեմ։ Իհարկե, ես կցանկանայի դիտել «Արսենալի» ավելի շատ խաղեր, բայց Արտետան այնտեղ է արդեն չորս կամ հինգ տարի: Նախկինում այդպես էր «Լիվերպուլի» հետ, երբ այնտեղ էր Կլոպը: Բայց հիմա ես պետք է ավելի շատ դիտեմ «Լիվերպուլի» խաղերը Սլոթի պատճառով. ես չգիտեմ, թե ինչպես են նրանք խաղում: Եվ ես լավ գիտեի Կլոպի «Լիվերպուլը»։
Երբ փոքր էի, ավելի շատ էի դիտում մրցակիցների խաղերը։ Հիմա ես ավելի ծույլ եմ դարձել։ Բայց ես բավականաչափ դիտում եմ, որպեսզի հասկանամ, թե ինչպես են մրցակիցները ցանկանում խաղալ»,- ասել է Գվարդիոլան Sky Sports-ին տված հարցազրույցում: