Հայտնի է դարձել, թե որքան ժամանակով շարքից դուրս կմնա «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Նաթան Ակեն։
Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի կարծիքով՝ Ակեն պետք է խաղադաշտ վերադառնա հաջորդ միջազգային ընդմիջումից հետո։ Սա նշանակում է, որ ֆուտբոլիստը բաց կթողնի թիմի առնվազն յոթ հանդիպում բոլոր մրցաշարերում:
29-ամյա ֆուտբոլիստը մկանային վնասվածք էր ստացել սեպտեմբերի 10-ին Ազգերի Լիգայի շրջանակներում Հոլանդիայի՝ Գերմանիայի դեմ խաղում (2:2):