«Չելսին» երկարաձգել է պայմանագիրը թիմի կենտրոնական հարձակվող Նիկոլաս Ջեքսոնի հետ։ Պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2033 թվականը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ջեքսոնը «Չելսի» է տեղափոխվել «Վիլյառեալից» 37 միլիոն եվրոյի դիմաց 2023 թվականի ամռանը:
Նախորդ մրցաշրջանում 23-ամյա սենեգալցին լոնդոնյան ակումբի կազմում անցկացրել է 44 հանդիպում, դարձել 17 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։