Նիկո Ուիլյամսի գործակալ. «Մենք չենք կարող ատրճանակ դնել նրա գլխին և ստիպել հեռանալ»

«Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսի գործակալ Ֆելիքս Տայնտան խոսել է երիտասարդ ֆուտբոլիստի՝ ներկայիս ակումբում մնալու որոշման մասին։

«Տղան որոշեց ևս մեկ տարի մնալ Բիլբաոյում։ Մեր գործը նրան աջակցելն ու խորհուրդներ տալն է, բայց մենք չենք կարող ատրճանակ դնել նրա գլխին և ստիպել հեռանալ», – գործակալի խոսքերն է մեջբերում Cadena Ser-ը։

Հիշեցնենք, որ ամռանը Նիկոն կարող էր տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա», սակայն գործարքն այդպես էլ չկայացավ։