Ուսման Դեմբելեն կարող է տեղափոխվել Անգլիա

Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն կարիերան Պրեմիեր Լիգայում շարունակելու մի քանի տարբերակ ունի։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը» և Լոնդոնի «Արսենալը»։ 27-ամյա ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։

Ֆրանսիայի առաջնության նոր մրցաշրջանում Դեմբելեն երեք հանդիպում է անցկացրել, դառնալով՝ մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։