Հայտնի է՝ «Ինտերի» գլխավոր տրանսֆերային նպատակը

«Ինտերը» պլանավորում է հաջորդ տարի թարմացնել թիմի պաշտպանությունը։ Ֆրանչեսկո Աչերբին փետրվարին կդառնա 37 տարեկան, իսկ Ստեֆան դե Վրեյը նույն ամսին կնշի ծննդյան 33-ամյակը։

Ինչպես հայտնում է FcInterNews-ը, միլանյան թիմի ղեկավարությունը մտադիր է վետերաններից մեկին փոխարինել «Ատալանտայի» երիտասարդ Ջորջիո Սկալվինիով։

Ֆուտբոլիստը այժմ ապաքինվում է խաչաձև կապանների վնասվածքից, որը ստացել էր նախորդ մրցաշրջանի վերջում։

Անցած մրցաշրջանում ծագող աստղը «Ատալանտայի» կազմում անցկացրած 44 խաղում դարձել է երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։