Դանի Կարվախալ․ «Եթե բոլորը համաձայնվեն, ես ցանկանում եմ երկարաձգել պայմանագիրս «Ռեալի» հետ»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը խոսել է մադրիդյան ակումբին իր նվիրվածության մասին։

«Ես երբեք չէի խաղա Եվրոպայի որևէ այլ ակումբում՝ ելնելով «Ռեալի» նկատմամբ հարգանքից։ Եթե ​​բոլոր կողմերը համաձայնվեն, ես ցանկանում եմ երկարաձգել պայմանագիրս։ Սա այն է, ինչ ես միշտ ցանկացել եմ և ինչ եմ ուզում հիմա»,- Կարվախալի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Կարվախալը «Ռեալում» հանդես է գալիս 2013 թվականից։ 32-ամյա իսպանացու հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։