«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի վինգեր Լամին Յամալը խոստովանել է, որ դժգոհ է FC 25 ֆուտբոլային խաղում իր վարկանիշից։
17-ամյա ֆուտբոլիստն իր առաջին ելույթն ունեցավ EA Sports շարքում և ստացավ 81 ընդհանուր վարկանիշ։ FC 25-ում ամենաբարձր վարկանիշ ունեցող ֆուտբոլիստներն էին Էրլինգ Հոլանդը, Կիլիան Մբապպեն և Ռոդրին (91)։
«Այս տարի ես ավելացա խաղի մեջ, բայց ինձ շատ ցածր գնահատեցին՝ ընդամենը 81։ Ես հաստատ կբարելավեի իմ արագությունն ու դրիբլինգը», – Յամալի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։