«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի վինգեր Լամին Յամալը խոստովանել է, որ ցանկանում է տանը արտասովոր կենդանի ունենալ։
«Ես ուզում եմ ութոտնուկ պահել տանը։ Ես նույնիսկ մտածեցի ակվարիումի մասին, բայց մայրս ասում է, որ դա անհնար է։ Երբ ես 13 տարեկան էի, նա ասաց, որ կարող եմ ունենալ 18 տարեկանում, իսկ հիմա ասում է, որ դա տեղի կունենա, երբ դառնամ 21 տարեկան»,- Յամալի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Ընթացիկ մրցաշրջանում 17-ամյա իսպանացին Լա Լիգայի 4 խաղում դարձել է 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։