Ռոդրի. «Ինձ համար սա արդեն հաղթանակ է»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին խոստովանել է, որ գոհ է, երբ ասում են, որ արժանի է «Ոսկե գնդակին»։

«Մարդիկ ասում են, որ ես մրցելու եմ Վինիսիուսի հետ, ում ես շատ եմ հարգում։ Կարծում եմ, որ նա հիանալի ֆուտբոլիստ է։

Հենց այն, որ իմ մասին այսպես են խոսում, արված աշխատանքով հպարտանալու առիթ է։ Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե մարդիկ ինչ են գնահատում քվեարկելիս, ինչն են կարևոր համարում։ Անկեղծ ասած, շատ ֆուտբոլիստներ կան, ովքեր արժանի են այս մրցանակին, ուստի կտեսնենք, թե ինչ որոշում կկայացվի։

Բայց պատկերացրեք, թե ինչ է ինձ համար, երբ ես դուրս եմ գալիս փողոց, և մարդիկ ասում են. «Դու կհաղթես «Ոսկե գնդակը», դու արժանի ես դրան»։ Ինձ համար սա արդեն հաղթանակ է։ Մարդիկ, ովքեր հավատում են, որ ես կարող եմ դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, ինձ նման բաներ են ասում, դա անհավանական է։ Ես նույնիսկ չէի երազում այդ մասին։

Բայց երբ դու գտնվում ես նման իրավիճակում, նման դիրքում, երկար տարիների աշխատանքի, ինքդ քեզ հավատալու և մարդկանց օգնելու շնորհիվ, սկսում ես մտածել այս մրցանակի մասին, իսկ այնտեղ լինելն ուղղակի անհավանական է»,- Ռոդրիի խոսքերը մեջբերում է ESPN-ը։