Թուրինի «Յուվենտուսի» վինգեր Ֆրանսիսկո Կոնսեյկաոն վնասվածք է ստացել ակումբին միանալուց անմիջապես հետո։ Թուրինյան ակումբը պորտուգալացուն վարձակալել էր «Պորտուից» օգոստոսի վերջին։
Սեպտեմբերի 1-ին ֆուտբոլիստը նորամուտը նշեց «Յուվենտուսի» կազմում՝ փոխարինման դուրս գալով «Ռոմայի» հետ խաղում, որից հետո վնասվածք ստացավ։
Ինչպես հայտնում է լրագրող Ջովանի Ալբանեզեին, 21-ամյա ֆուտբոլիստը չի օգնի Տիագու Մոտտայի թիմին մինչև սեպտեմբերի վերջ։