Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Իսմայել Բենասերը

«Միլանի» կիսապաշտպան Իսմայել Բենասերը խաղադաշտ չի վերադառնա մինչև հաջորդ տարի, հայտնում է Sky Sport-ը։

Ակումբն ակնկալում է, որ հունվարին ֆուտբոլիստը կվերադառնա վնասվածքից։

Բենասերը «Միլանում» հանդես է գալիս 2019 թվականի օգոստոսից։ Ընդհանուր առմամբ նա թիմի կազմում անցկացրել է 171 հանդիպում, դարձել 8 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։