«Մանչեսթեր Սիթին» նոր պայմանագիր կառաջարկի Ռոդրիին

«Մանչեսթեր Սիթին» աշխատում է ոչ միայն տրանսֆերների, այլև թիմի առաջատար ֆուտբոլիստներին պահելու ուղղությամբ։

Ինչպես հայտնում է TodoFichajesը, «Քաղաքայինները» ներկայումս մշակում են թիմի կիսապաշտպան Ռոդրիի համար նոր պայմանագրի առաջարկը։ Ռոդրիի աշխատավարձը պայմանագրի երկարաձգումից հետո կարող է կազմել տարեկան 23,5 մլն եվրո։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026/2027 մրցաշրջանի ավարտը։