«Մանչեսթեր Սիթին» Պեպ Գվարդիոլային փոխարինող է գտել

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ընթացիկ մրցաշրջանի վերջում կարող է հեռանալ թիմից։ Այս մասին հաղորդվում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ անգլիական թիմի ղեկավարությունը մտադիր է Գվարդիոլայի փոխարեն թիմ հրավիրել «Ժիրոնայի» գլխավոր մարզիչ Միշել Սանչեսին։

Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչն է 2016 թվականից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2025 թվականի հունիսի վերջին։