Անխել Գոմեշը կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Լիլի» կիսապաշտպան Անխել Գոմեշը գրավել է Պրեմիեր Լիգայի ակումբների ուշադրությունը, հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա անգլիացու գլխավոր հավակնորդը «Նյուքասլն» է, սակայն «կաչաղակները» կարող են մրցակցել «Լիվերպուլի» և «Թոթենհեմի» հետ։

Ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է։ Նա «Լիլ» է տեղափոխվել 2020 թվականին։ Այդ ժամանակից ի վեր Գոմեշը ֆրանսիական ակումբի կազմում անցկացրել է 118 հանդիպում, դարձել 8 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։