«Լիվերպուլի» կիսապաշտպանը ապաքինվել է վնասվածքից

«Լիվերպուլի» կիսապաշտպան Կերտիս Ջոնսը ապաքինվել է վնասվածքից և կարող է խաղադաշտ դուրս գալ հաջորդ խաղում։ Ըստ Football Incider-ի՝ Ջոնսն արդեն սկսել է մարզվել թիմի հետ:

Նշենք, որ մկանային վնասվածքի պատճառով ֆուտբոլիստն այս մրցաշրջանում դեռ խաղադաշտ դուրս չի եկել։

Այս պահին «Լիվերպուլն» անպարտելի է և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։