Ջոնաթան Դեյվիդը կարիերան Անգլիայում շարունակելու երեք տարբերակ ունի

Ֆրանսիական «Լիլի» հարձակվող Ջոնաթան Դեյվիդը հաջորդ ամառ կարող է հայտնվել Պրեմիեր Լիգայում։

Ինչպես հայտնում է Tuttojuve-ը՝ կանադացու ծառայություններով հետաքրքրված են անգլիական երեք ակումբներ։ Դեյվիդին ցանկանում են գնել «Թոթենհեմը», «Նյուքասլը» և «Արսենալը»։

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Լիլի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը, ուստի հարձակվողին կարող է նոր ակումբ ձեռք բերել ազատ գործակալի կարգավիճակով։ Ֆրանսիայի առաջնության մեկնարկային երեք տուրերում Դեյվիդը դարձել է մեկ գոլի հեղինակ։