«Բարսելոնան» աջ պաշտպան է փնտրում

Առաջիկա տրանսֆերային պատուհաններում «Բարսելոնան» կաշխատի աջ պաշտպան ձեռք բերելու վրա, քանի որ Ժոաու Կանսելուի հեռանալուց հետո Ժյուլ Կունդեն պետք է խաղա պաշտպանության աջ եզրում, իսկ նրա մասնագետը երիտասարդ Հեկտոր Ֆորտն է։

«Բարսելոնան» այս պահին դիտարկում է երկու թեկնածուի՝ Յոզուա Կիմիխին «Բավարիայից» և Օսկար Մինգեզային «Սելտա Վիգոյից»:

Կիմիխը նաև տպավորում է կատալոնացիներին իր բազմակողմանիությամբ։ Ինչ վերաբերում է Մինգեսային, ապա «Բարսելոնան» նրան 9 միլիոն եվրոյով հետ գնելու տարբերակ ունի: