Հավաքականներից մեկը երազում է Պեպ Գվարդիոլային նշանակել գլխավոր մարզիչ

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավարությունը կազմել է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուների ցուցակը։ Այն ներառում է չորս հոգի։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։

Գլխավոր մարզչի պաշտոնին հավակնում են Էդդի Հաուն, Ֆրենկ Լեմպարդը և Գրեհեմ Փոթերը։ Բայց գլխավոր երազանքը «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան է։

Նշվում է, որ գլխավոր ֆավորիտը մնում է Լի Կարսլին, ով զբաղեցնում է գլխավոր մարզչի պաշտոնը։ Անգլիայի հավաքականը նրա գլխավորությամբ երկու անընդմեջ հաղթանակ տարավ։

Գլխավոր մարզչի անունը պետք է հայտնի լինի ԱԱ-2026-ի ընտրական փուլի մեկնարկից առաջ։