«Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն լրագրողների հետ զրույցում խոսել է այն մասին, թե ինչու ժամանակին չի տեղափոխվել ՊՍԺ և Մյունխենի «Բավարիա»։
Դե Բրույնեն City Xtra-ին ասել է, որ մյունխենցիների և փարիզցիների հետ բանակցությունների երկար գործընթաց է եղել, բայց նա ի սկզբանե հակված է եղել «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու տարբերակին։ Բելգիացին նշել է, որ մանչեսթերյան ակումբն ավելի համառ ու համոզիչ էր բանակցություններում։
««Սիթիի» մարզական տնօրենի հետ զրույցն ինձ վստահություն տվեց: Քննարկեցինք որոշ անձնական հարցեր։ Այլ ակումբների հետ բանակցությունների ժամանակ ամեն ինչ անցել է չափազանց գործնական մթնոլորտում»,- ավելացրել է Դե Բրույնեն։
Հիշեցնենք, որ Կևին դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել «Վոլֆսբուրգից» 2015 թվականին։