«Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» ցանկանում են գնել «Բավարիայի» աստղին

«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի առաջատար Ջամալ Մուսիալան մեծ պահանջարկ ունի և համաշխարհային գրանդների գլխավոր թիրախներից է։

«Բոլոր թոփ ակումբները, ներառյալ «Ռեալը» և «Մանչեսթեր Սիթին», ցանկանում են գնել Ջամալ Մուսիալային, եթե «Բավարիան» չկարողանա նոր պայմանագիր կնքել նրա հետ», – հաղորդում է Sky Sports-ը՝ վկայակոչելով Ֆաբրիցիո Ռոմանոյին:

Ջամալը Մյունխենի հիմնական թիմում հանդես է գալիս 2020 թվականից։

21-ամյա Մուսիալան «Բավարիայի» կազմում արդեն նվաճել է 9 գավաթ։