Թուրքական «Ֆեներբախչե» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր կարծիքն է հայտնել Մադրիդի «Ռեալի» տրանսֆերների մասին։
Նա ասաց, որ մադրիդյան ակումբը շատ լավ երիտասարդ տաղանդների է ձեռք բերել. «Նրանք ձեռք բերեցին Վինիսիուսին և Ռոդրիգոյին, երբ նրանք երեխա էին, նրանք ձեռք բերեցին Ջուդ Բելինգհեմին և Արդա Գյուլերին երիտասարդ տարիքում, իսկ այժմ՝ Էնդրիկին», – ասել է Մոուրինյոն:
2022 թվականին «Ռեալը» ձեռք բերեց այն ժամանակ 16-ամյա բրազիլացի հարձակվող Էնդրիկ Ֆելիպեին՝ նրա համար վճարելով 70 մլն։ 2024 թվականի ամռանը՝ չափահաս դառնալով, ֆուտբոլիստը 6 մրցաշրջանով պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ։