Զինեդին Զիդանը նշել է իր կարիերայի ընթացքում խփած լավագույն գոլը

Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը պատասխանել է այն հարցին, թե որն է ֆրանսիացու լավագույն գոլը կարիերայում։

«Իմ լավագույն գոլը։ Կարծում եմ՝ իմ ամենակարեւոր ու գեղեցիկ գոլը խփվեց «Բայերի» հետ խաղում։ Մեզ այս գոլն էր պետք Չեմպիոնների Լիգայում հաղթելու համար»,- Զիդանի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը «Ռեալը» գլխավորել է 2016-ից 2018 թվականներին և 2019-ից 2021 թվականներին։