Արդեն 10 ամիս է, ինչ «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին ծնկի լուրջ վնասվածք է ստացել Իսպանիայի հավաքականում հանդես գալու ժամանակ։
19-ամյա ֆուտբոլիստը պատռել է խաչաձև կապանը, իսկ վերականգնման ժամկետը նախատեսվում էր մեկ տարի։
Այնուամենայնիվ, ֆուտբոլիստի ապաքինումը նախատեսված ժամկետից շուտ կլինի։ Գավին մոտ օրերս կվերադառնա թեթեւ մարզումներին: Նա լավատես է վաղ վերադարձի հարցում, հաղորդում է Marca-ն:
«Բարսելոնան» վճռական է ռիսկի չդիմելու և կշարունակի ցուցաբերել ծայրահեղ զգուշություն: Այդ պատճառով Գավիի երկար սպասված խաղադաշտ վերադառնալու ամսաթիվը դեռ որոշված չէ: