«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին բաց է թողել թիմի այսօրվա մարզումը, հայտնում է Miami Herald-ը։
Աղբյուրի համաձայն՝ Մեսսիի թիկնապահը ներկա է եղել ակումբի բազայում, ինչը նշանակում է, որ արգենտինացին կարող էր անհատական մարզումներ կատարել մարզասրահում։
Մեսսին խաղադաշտից բացակայում է հուլիսի 15-ից կոճի կապանների վնասվածքի պատճառով։ Օգոստոսի վերջին 37-ամյա հարձակվողը վերսկսել է մարզումները ընդհանուր խմբի հետ, սակայն այժմ նրա վիճակը կրկին հարցականի տակ է։
«Ինտեր Մայամիի» հաջորդ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 15-ի գիշերը։ Խերարդո Մարտինոյի թիմը MLS-ում կհյուրընկալվի «Ֆիլադելֆիա Յունիոնին»։